News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սլովակական գազամուղը գազի մատակարարաման համար օգտագործելու վերաբերյալ Սլովակիայի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները արդյունքներ չեն տվել: Այդ մասին հաղորդում է գերմանական «Finanztreff» պարբերականը՝ վկայակոչելով DPA գործակալությանը:

Դրա համար տեխնիկական եւ պայմանագրային խոչընդոտներ կան: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Տոմաշ Մալատինսկին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանի հետ սահմանամերձ Վելկե Կապուշանի քաղաքում կայացած հանդիպման ժամանակ:

Գազամուղը նախատեսված է ռուսական գազը Եվրոպա մղելու համար, հայտարարել է նա: Սլովակիան պատրաստ է օգնել Ուկրաինային, սակայն այն պետք է ուշադրություն դարձնի սլովակական ու եվրոպական շահերին, հավելել է Մալատինսկին:

Սլովակիայի կառավարությունը որպես այլընտրանք առաջարկում է ընդլայնել գազամուղը Ուժգորոդի եւ Սլովակիայի Վոյանի քաղաքաների միջեւ ընկած հատվածում: Այնուամենայնիվ, Սլովակայի հետ բանակցությունները շարունակվում են, այդ թվում նաեւ եվրոպացի եւ ամերիկացի պաշտոնյաների պնդմամբ, նշում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ