News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է ապրիլի 15-ին Կրամատորսկում անցկացված հակաահաբեկչական հատուկ գործողության մանրամասն տեսագրությունը:

Նշվել էր, որ Կրամատորսկում օդանավակայանն ազատելու հատուկ գործողության ընթացքում ուժայինները գերի էին վերցրել անջատողականների:

«ՆԳՆ-ի հատուկ նշանակության ջոկատը հետ է մղել զինված հարձակվողներին, որոնք փորձել էին գրոհել տեղի օդանավակայանը: Հակաահաբեկչական հատուկ գործողությունն առանց զոհերի է ընթացել:  Տեղեկություն կա մեկ վիրավորի մասին: Զինված դիմակայության արդյունքում օդանավակայանն ուկրաինացի ուժայինների վերահսկողության տակ է», - հայտնել է ներքին գործերի նախարարի խորհրդական Ստանիսլավ Ռեչինսկին, փոխանցում է ՈՒՆՆ -ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ