News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի բանակում հերթական միջադեպն է գրանցվել. զինվորը կրակել է ինքն իրեն:

ԱՊԱ-ն հայտնում է, որ միջադեպը գրանցվել է Նախիջեւանում գտնվող զորամասում:

Զինվոր Քյամրան Ջալիլովը վիրավորվել է ծառայողական զենքից անզգուշությամբ արձակված կրակոցից: Վիրավոր զինվորը տեղափոխվել է հիվանդանոց: 

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հաստատել են այդ տեղեկությունը: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Նշենք, որ Ջալիլովը զորակոչվել էր Լյանքյարանի շրջանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ