News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նոր Նորքից Աջափնյակ հասնող 8 համարի երթուղային ավտոբուսում այսօր` ապրիլի 16-ին, վաղ առավոտյան Գայի պողոտայում վիճաբանություն է տեղի ունեցել վարորդի եւ ողեւորներից մեկի միջեւ, որի ժամանակ վարորդը հայհոյել է հեռախոսով խոսելու համար:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մոտ 60 տարեկան վարորդը նկատողություն է արել իրենից բավականին հեռու նստած երիտասարդ մի տղայի` հեռախոսով խոսելու համար:

«Հեռախոսդ անջատի, լակոտ, խանգարում ես, շեղում ես, չե՞ս տեսնում, որ ավտո եմ քշում, իսկ ձայնդ ինձ խանգարում ա»,- նկատողություն արեց վարորդը, որը պարզապես հունից հանեց ուղեւորին:

«Դու ո՞վ ես, որ ինձ լակոտ ասես, դաժը հերս ինձ նման բան կյանքում չի ասել: Մենակ սպիտակ մազերդ հարգելով ա հա, որ չեմ իջացնում հենց էստեղ ու փռեմ գետնին»,- բորբոքված ասաց երիտասարդը:

Փոխադարձ հայհոյանքներն ու սպառնալիքները շարունակվեցին այնքան ժամանակ, մինչեւ որ ավտոբուսի այլ ուղեւորներ միջամտեցին եւ բորբոքված երիտասարդին համոզելով մի կերպ իջեցրին ավտոբուսից:

«Գալու եմ կանեց»,- մատը թափ տվեց ուղեւորն ու իջավ:

Նշենք, որ ավելի վաղ տրանսպորտի թանկացման դեմ պայքարող երիտասարդները, խոսելով երթուղայինների թանկացման մասին, ասել էին. «Եթե տրանսպորտը դառնա 200 դրամ, վարորդն այլեւս չի՞ հայհոյելու, հարգալից է լինելու: Սպասարկումը գնալով վատանում է»:

Տպել
Ամենաշատ