News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դոնեցկի մարզի Արտյոմովսկի շրջանի բնակիչներն արգելափակել են Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկայի առաջխաղացումը: Այս մասին պաշտպանության նախարարության Դոնեցկի մարզի լրատվական կենտրոնին վկայակոչելով հաղորդում է ՈւՆՆ գործակալությունը:

«Մեծ թվով տեղաբնակներ Դոնեցկի մարզի Արտյոմովսկի շրջանում արգելափակել են յոթ միավոր զրահատեխնիկայի եւ զորակազմի առաջխաղացումը: Այս տեղեկությունը դեռեւս նախնական է եւ ճշտման փուլում է գտնվում: Ինչ վերաբերում է Կրամատորսկում արգելափակված զրահատեխնիկային, նման տեղեկություններ դեռ չկան, ճշտում ենք»,-հայտնել են լրատվական կենտրոնում:

Նշենք, որ ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Դոնեցկի մարզում գործում են ռուսական հետախուզական ծառայության դիվերսիոն խմբեր, որոնց նկատմամբ ուկրաինական հատուկ ստորաբաժանումները «կետային» գործողություններ են իրականացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ