News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրիմի շուրջ իրադարձությունները Լեռնային ղարաբաղի վրա ուղղակի ազդեցություն չեն ունենա: Գերմանական EurActiv պարբերականին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ  Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Ուկրաինայում եւ մասնավորապես` Ղրիմի շուրջ ծավալված իրադարձությունները, իրենց աշխարհագրությամբ եւ առանձնահատկություններով, չեն կարող ուղղակի ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի վրա»,-ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին, Ղուլյանը նշել է, որ վերջինիս դրսեւորած` իրականությունից հեռու տեսլականները լուրջ խոչընդոտ են հանդիսանում` երկու անկախ պետությունների խաղաղ գոյակցման համար հիմքեր մշակելու տեսանկյունից:

Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն ապացուցել է իր գործուն միջնորդական մեխանիզմները, եւ եթե գործադրված ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, ապա դրա համար պատասխանատու են ոչ համանախագահները, եւ ոչ էլ առավել եւս միջնորդական ձեւաչափը, ինչպես ադրբեջանական կողմն է փորձում ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ