News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ղրիմի թաթարների առաջնորդ համարվող, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուսթաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուին «Հանրապետության» շքանշան է հանձնել։

Թուրքական Bugun պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական պալատում իրականացված միջոցառման ժամանակ նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Մուսթաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն ամբողջ կյանքը նվիրել է Ղրիմի թաթարների ազատության համար եւ արժանի է ամենաբարձր շքանշանի։

«Պարոն Քըրըմօղլուին այս շքանշանը հանձնելու գաղափարն րնձ մոտ ծագել էր դեռ 2 տարի առաջ, սակայն Ուկրաինայում ստեղծված հայտնի իրադարձությունների պատճառով որոշեցի մի փոքր սպասել իրավիճակի կարգավորման համար, որից հետո անցա գործի»,-ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

Գյուլը նշել է, թե իրենց թաթար եղբայրների հայրենիքը համարվող Ղրիմը թուրքերի սրտում կարեւոր տեղ ունի՝ հավելելով, որ 13-րդ դարից սկսած թաթարներն այդ հողերում խաղաղության եւ հանգստության մեջ են ապրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ