News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայի Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների արդյունքում ապրիլի 16-ի առավոտյան զոհվել է սիրիական բանակի զինվոր, հայ Գոգո Աշնագլյանը: NEWS.am-ին   Հալեպի հայ համայնքի լրատվական կենտրոնից տեղեկացրին, որ 19-ամյա Գոգո Աշնագլյանը զոհվել է Ռամուսեի թաղամասում:

Հիշեցնենք, Դամասկոսում ապրիլի 15-ի հրթիռակոծման արդյունքում 5 հայեր էին վիրավորվել, որոնցից 2-ը՝ երեխա: Բաբ-Թումա ու Ալ-Դուեյլյա թաղամասերի ռմբակոծման արդյունքում զոհվել էր մեկ, վիրավորվել՝ 41 մարդ: Տուժածները հիմնականում երեխաներ են:

Դամասկոսի ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ ահաբեկիչների արձակած արկերից մեկն ընկել է «Ալ Մանար» դպրոցի վրա: Զոհվել է 1 աշակերտ, 36-ն էլ վիրավորվել են: Երկրորդ ռումբն ընկել է դպրոցի հարեւանությամբ` Ալ Դուեյլիա թաղամասի «Սուրբ Իլյա» եկեղեցու մոտ, որտեղ հինգ խաղաղ բնակիչ է վիրավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ