News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երեկոյան նիստից հետո բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, այս պահին կարող եմ ասել միայն այսքանը»։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝  պատասխանելով  հարցի, թե որքանո՞վ են ճիշտ շրջանառվող լուրերը, որ ՕԵԿ-ական նախարարները լքել են կուսակցության շարքերը:

Մինչդեռ Շահգելդյանն ամեն կերպ խուսափեց պատասխանել հարցերին,  եւ առանց մեկնաբանության թողեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի մասին լուրը.  «Հարցերի պատասխանները կլինեն երեկոյան։ Ես հասկանում եմ ձեր հետաքրքրվածությունն ու համառությունը, բայց սպասեք մի քանի ժամ եւս»։

Նշենք, որ ՕԵԿ ողջ խմբակցությունից  միայն Մհեր Շահգելդյանն էր ԱԺ-ում։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան կկայանա  ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստը, որտեղ որոշվելու են կուսակցության հետագա քայլերը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ