News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում նոր կառավարության ձեւավորման հարցը, այդ համատեքստում ազնիվ, բաց քննարկում է տեղի ունեցել:  Այս մասին ապրիլի 16-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ քառյակի հանդիպման ավարտին:

Ըստ Ռուստամյանի` քննարկումները կշարունակվեն հաջորդ նիստի ժամանակ` մյուս շաբաթ: «Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի խորհրդարանական չորս խմբակցությունները հանդես գան համատեղ հայտարարությամբ` նոր կառավարության ձեւավորման կապակցությամբ: Ներկայումս, իհարկե, խմբակցություններից ամեն մեկն իր դիրքորոշումն ունի այդ հարցի վերաբերյալ, սակայն մենք  համաձայնության կհասնենք եւ հանդես կգանք համատեղ հայտարարությամբ», - ասել է Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, Հայաստանում Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ նոր կառավարության ձեւավորումը պետք է ավարտվի մայիսի 3-ից ոչ ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ