News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի քանի տասնյակ մարդիկ են վիրավորվել Երուսաղեմի մահմեդական գլխավոր սրբավայրերից մեկի` Ալ-Աքսա մզկիթի մոտ բռնկված բախումների արդյունքում:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսրայելցի իրավապահները ոչ մահմեդական այցելուների առաջ վերաբացել են համալիրի` դեպի շրջափակ Տաճարի լեռան տարածք տանող դարպասները, Իսրայելի ոստիկանությանը վկայակոչելով՝ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պաղեստինցի ցուցարարները քարեր են նետել, իսկ իրավապահներն ի պատասխան աղմկահան արկեր նետել եւ ռետինե գնդակներով կրակահերթ բացել: Իշխանության տվյալներով, անկարգությունների արդյունքում տուժել են մոտ 30 ցուցարարներ:

Նշվում է, որ ապրիլի 14-ին արձանագրված համարժեք բախումներից հետո մի քանի մարդ է կալանավորվել:

Որոշ պաղեստինցիներ զգուշանում են, որ հրեական նորաբնակները կարող են մզկիթը զավթելու փորձ անել, քանի որ այն վերջիններիս համար էլ սրբավայր համարվող հողակտորի վրա է կառուցված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ