News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մաքսային միության շուկայում Հայաստանի կարող է դեռ չանհանգստանալ «կոնյակ» անվանումը «բրենդիով» փոխարինելու վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Ալկոհոլի դաշնային ու տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն վադիմ Դրոբիզը: Մաքսային միությունը դեռ ալկոհոլի աշխարհագրական անվանումների պաշտպանության պահանջ չի ներկայացնում, նշել է նա:

Նշենք, որ ԵՄ-ն Հայաստանի հետ աշխարհրագրական անվանումների պաշտպանության վերաբերյալ երկկողմանի համաձայնություն չունի: ԵՄ հետ Հայաստանի ասոցացման պայմանագրի վերջնական փուլում Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հայտարարել էր, որ Հայաստանի համար բանակցությունների կարեւոր կետ է սեփական շուկայում «կոնյակ» անվան պահպանությունը: Հայկական կողմի փաստարկը կայանում էր նրանում, որ Հայաստանում «կոնյակ» անվանումը ասոցացվում է ոչ միայն ֆրանսիական կոնյակի հետ, այլ առհասարակ նշանակում է խաղողի սպիրտից պատրաստված ըմպելիք:

Այնուամենայնիվ, նշել է Դրոբիզը, ֆրանսիական կողմը երբեք դեմ չի եղել, որպեսզի հայկական ըմպելիքն այդ անվամբ արտահանվի ԱՊՀ: Ամենայն հավանականությամբ ռուսական կողմը նույնպես չի փոպի. Ռուս սպառողի համար «կոնյակն» առաջին տեսակի ըմպելիք է, իսկ բրենդին՝ լավագույն դեպքում տասերորդ: «Մարդկանց գիտակցության մեջ սա առնվազն 20 տարի կպահպանվի»,- նշել է Դրոբիզը: Մաքսային միության անդամակցությամբ քիչ բան կփոխվի: Այն հարցին, թե կավելանան արդյոք ապրանքի կեղծումները, փորձագետը նշել է. «Կեղծում են միշտ: Սակաjն կոնյակի շուկայում ռուս սպառողն ավելի շուտ է հասկանում: Կոնյակը թանկ ըմպելիք է: Մարդիկ հասկանում են ու նրանց ընտրությունն ավելի հավաստի է դառնում»:

Ամեն դեպքում, եթե անվանումը փոխելու կարիք լինի, ապա դա տեղի կունենա անցումային ժամանակով: «Այստեղ պետք է մտածել առավել հարմար անվանման եւ դրա տարածման շուրջ, եւ «Արբունը» միանշանակ լավ ընտրություն չէ, թեկուզ այն պատճառով, որ ռուսական շուկայի համար լավ չի հնչում»,- նշել է Դրոբիզը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ