News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օրերս մի 40-օրյա գիտական արշավ է մեկնարկել, որ իրավամբ երբեւէ մարդկության կողմից իրականացված ամենաբարդ առաքելությամբ է հանդես եկել` ուսումնասիրել Խաղաղ օվկիանոսի ամենախորը եւ ամենախորհրդավոր ծովագոգերից մեկը` Կերմադեկը:

Աշխարհի ամենաառաջնակարգ սարքավորումներով զինված գիտնականները պատրաստվում են Երկիր մոլորակի ամենախորը կետերից մեկը սուզվել:  Կերմադեկի ծովագոգը  Նոր Զելանդիայից ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում: Այն 10,04 կմ խորություն ունի: Անտարկտիդայից այստեղ հասնող ծովային հոսանքն այն նաեւ մոլորակի ամենասառը վայրերից մեկն է դարձնում:

Ծովագոգերը գիտնականների կողմից առավել քիչ ուսումնասիրված վայրերն են: Հաճախ ասում են, որ մարդիկ ավելի շատ բան գիտեն լուսնի մակերեւույթի, քան` դրանց մասին:

Արշավի ընթացքում գիտնականները կփորձեն պարզել, թե ինչ ծովային կենդանիների է հաջողվում ապրել մաքսիմալ` 1020 ատմոսֆեր ճնշման պայմաններում: Համեմատության համար նշենք, որ ծովի մակերեւույթին ճնշումն ընդամենը 1 ատմոսֆեր է կազմում:

Նախկինում համարվում էր, որ օվկիանոսային գոգերն անբնակ են: Հիմա արդեն գիտնականները հավատում են, որ այնտեղ կարող են կենդանական աշխարհի բացառիկ տեսակներ բնակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ