News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան շարունակում է նամակներ ստանալ այն քաղաքացիներից, ովքեր պահանջում են անհապաղ անվավեր ճանաչել իրենց փոխարեն կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրելու Կենտրոնական դեպոզիտարիայի առոչինչ գործարքն ու վերադարձնել իրենից գանձված գումարները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Բազմաթիվ նամակներ ենք ստացել, այս պահին ուսումնասիրում ենք դրանք եւ շուտով մեր պաշտոնական դիրքորոշումը կհայտնեն»,- ասաց ծառայության աշխատակիցը:

Նշենք, որ «Դեմ եմ» թիմը հատուկ ձեւանմուշ է պատրաստել, որում մասնավորապես ասվում է. «Իմ կամքով չեմ ընտրել որեւէ պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ Ձեզանից, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ հոդվածների եւ ՀՀ Սահմանադրական դատարանի Որաշման 6-րդ կետի պահանջներով (որն ուժի մեջ է մտել հրապարկման պահից, տես Որոշման 8-րդ կետ), որպես անմիջական գործող նորմեր, անվավեր ճանաչել իմ համար եւ իմ փոխարեն կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրելու Ձեր կազմակերպության կողմից կնքված առոչինչ գործարքը, անհապաղ դադարեցնել իմ դրամական միջոցների կառավարման հետ կապված ցանկացած գործողություն եւ վերադարձնել իմ գումարները ______________________ (բանկի անվանումը) ____________________ (հաշվի համարը) իմ անձնական հաշվին:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ նաեւ այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ գործող օրենսդրությամբ ինձ վերապահված իրավունքների ոտնահարումից եւ խնդրո առարկա գործողություններ կատարելուց քանի դեռ չունեք իմ գրավոր համաձայնությունը դրա վերաբերյալ»:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում դեպոզիտարիայից հայտնել էին, որ ֆոնդերի ընտրության մասին ծանուցում ուղարկում է այն քաղաքացիներին, որոնց համար փոխանցվել են կուտակային 5% պարտադիր վճարները: http://news.am/arm/news/203467.html

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ