News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ, 36-ամյա Հենրիխ Փ.-ն մեղադրվում է թղթադրամ կեղծելու եւ իրացնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 10-ին: Հենրիխը Սամվել Փ.-ի պարտքը տալու համար նախապես համակարգչային գունավոր շիթային տպիչի միջոցով պատրաստել է 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ, որն էլ այդ օրը տվել է Սամվելին Արարատի մարզի Այնթափ գյուղում:

Հենրիխ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Հենրիխը կալանավորված է:

Գործը քննվում է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը նշանակված է ապրիլի 22-ին:

Տպել
Ամենաշատ