News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայում գտնվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը խոսել են նաեւ ԱՄՆ Սենատ ներկայացված հայկական բանաձեւի մասին։

Թուրքական Sabah-ը՝ վկայակոչելով վարչապետի աշխատակազմի իր աղբյուրներին, գրել է, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյների հետ հանդիպմանը զգուշացրել է, որ Թուրքիան հայկական բանաձեւերի հետ կապված զգայուն է եւ շեշտել, թե անհրաժեշտ է թույլ չտալ, որ այդ թեման բացասաբար անդրադառնա երկկողմ հարաբերություններին։

Ըստ Sabah-ի՝ Ջոն Բեյներն ասել է, թե այդ թեման պետք է քննարկեն պատմաբանները։

Նշենք, որ ավելի վաղ Ջոն Բեյները հանդիպել էր Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ, որի ժամանակ էլ Չիչեքը  հայտարարել էր, թե պատմությունը պետք է թողնել պատմաբաններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ