News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը որոշել են լուծել աղտոտված Երեւանյան լճի հաշվին, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

Այս առնչությամբ, «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչներին այս շաբաթ, ինքնահոս համակարգով, անվճար ոռոգման ջուր է տրվելու, այդ թվում նաեւ Երեւանյան լճից:

«Երեւանյան լճին առնչվող մեր բազմաթիվ առաջարկ-հարցումներին` քաղաքի ղեկավարությունը պատասխանել է, որ Երեւանյան լիճն այնքան աղտոտված է, որ նրան ձեռք տալ չի կարելի:

Երկու ՀԱՐՑ.

Երեւանի Քաղաքապետին եւ Երեւանի Քաղաքապետին առընթեր Էկոլոգիական հանձնաժողովի նախագահ տիկին Կարինե Դանիելյանին.

1. Եթե Երեւանյան լիճն աղտոտված է (նաեւ` ծանր մետաղներով), ինչպե՞ս կարող եք թույլ տալ, որ այդ թունավոր ջրով ջրվեն այգիներն ու բանջարանոցները:

2. Իսկ եթե Լիճն աղտոտված չէ, ապա  ինչո՞ւ Երեւանյան լիճը չեք դարձնում հանրության համար Էկո-զբոսաշրջա-առողջա-ռեկրեացիոն ՏԱՐԱԾՔ»:

Տպել
Ամենաշատ