News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական Փասադենա քաղաքում հողի այն հատվածը, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկառուցվի, ապրիլի 27-ին կլուսավորվի՝ քաղաքի զբոսայգում անցկացվող հասարակական արարողության ընթացքում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Ամերիկյան թոշակի անցած դատավոր Տիգրան Թեւրիզյանը կկազմակերպի արարողությունը, իսկ լուսավորության արարողությունը կանցկացնեն Հայ առաքելական եկեղեցու Արեւմտաեվրոպական թեմի արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Արեւմտաեվրոպական առաջնորդարանի արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը:

Այս կապակցությամբ Քալիֆորնիայի օրենսդիր ժողովի նախկին անդամ Էնթոնի Փորթանիթոն ասել է. «Ես կոչ եմ անում Փասադենայի ողջ մեծ համայնքին մասնակցել այս կարեւոր միջոցառմանը: Այս հուշահամալիրը մտորումների, հույսի եւ ոգեշնչման վայր կդառնա»: Փասադենայի քաղաքապետ Բիլ Բոգարդը, Քալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ Քրիս Հոլդենը կլինեն միջոցառման հյուրերի շարքում:

Նշենք, որ հուշահամալիրի շինարարությունը, որի նախագիծը Փասադենայի քաղաքային խորհուրդը հաստատել էր 2013թ.-ի սեպտեմբերին, ավարտին կհասցվի 2015թ.-ին, հուշահամալիրը կբացվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ