News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր քաղաքացիների 99 տոկոսը բանկերում տոկոսի տակ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ավտոներկրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մարդիկ ոչ թե ցանկությամբ են գնացել տոկոս վերցնելու, այլ պարտադրված. Երեխայի խնդիրն ա, ծնողի խնդիրն ա, ուսման վարձ ա, բանակ ա, ամուսնություն ա: Ճարահատյալ մտածում ա լավ կլինի ու ընկնում է թակարդը: Այսօր աշխարհում չկա այդպիսի տոկոս, 16-26, մինչեւ 30 տոկոս: Այսօր բանկերում պետք է լինի 2, 3, 4, 5, 6 տոկոս, որ մարդը համապատասխան կարողանա դա փակել»,-ընդգծել է Ծառուկյանն ու հավելել. ««Եթե մարդը չի կարողանում իր առօրյան ապահովել, ոնց հարկ վճարի»:

Նրա խոսքով՝ սրանով ոչ թե կարող են բյուջեն հարստացնել, այլ հասարակության ողնաշարը կոտրում են:

«Եթե երկու տարվա ընթացքում 4 հազար հատ խանութ, կրպակ, ատամնաբուժարան, հիվանդանոց, վարսավիրանոց, անհատ ձեռներեց փակվել ա: Հիմա այդ մարդիկ կամ գնացել են, կամ ուզում են գնան, կամ չգիտեն՝ ինչով զբաղվեն»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ