News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմաներ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, սակայն նրանք, հավանաբար, չեն կիրառվի մինչեւ Ժնեւի դիվանագիտական հանդիպման անցկացումն ապրիլի 17-ին, հաղորդում է «Reuters»-ը:

Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմը, եւ Վաշինգթոնը մեղադրում է Մոսկվային Ուկրաինայի արեւելքում անկարգությունների հրահրման մեջ: Ուկրաինայում ստեղծված իրավիճակը մտահոգություններ է առաջացրել Արեւմուտքում եւ Կիեւոմ այն առթիվ, որ Ռուսաստանը ռազմական միջամտություն կարող է իրականացնել ռուսալեզու բնակչության անունից, որը բնակվում է Ուկրաինայի արեւելքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ ԵՄ արտգործնախարարներն ապրիլի 17-ին Ժնեւում հանդիպում պետք է անցկացնեն, որի նպատակն է ուկրաինական ժգնաժամի քննարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ