News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այդ մասին «Ինտեր» հեռուստաալիքի եթերից հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:

Նրա խոսքով՝ Ազարովին  մեղադրում են իշխանության եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Այս պահին Ազարովի ձերբակալման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական գործողություններ են իրականացվում:

Հիշեցնենք, որ Վիեննայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատից մի քանի անձնանց նկատմամբ, որոնց մեղադրում են փողերի լվացման եւ այլ հանցագործությունների մեջ: Նրանց թվում են նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը եւ նրա որդի Ալեքսեյը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ