News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արեւելքում ու հարավում իրավիճակի կայունացման համար հարկավոր է հույսը դնել միայն սեփական ուժերի վրա, այլ ոչ թե ապավինել միջազգային հանրության ռազմական աջակցությանը: Այդ մասին «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերից հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը, հաղորդում է «Ուկրինֆորմը»:

Նրա խոսքով՝ այս պահին պետք է հասկանալ, որ միջազգային հանրության կողմից ռազմական ցանկացած աջակցություն կարող է լինել միայն ՄԱԿ Անվտանգության Խորհրդի կողմից: «Իսկ այստեղ պետք է իրատես լինել. Ռուսաստանն այնտեղ վետոյի իրավունք ունի, ուստի մեզ համար բավական բարդ է նման աջակցություն ակնկալել»,- ասել է նա:

Պերեբիյնիսը նշել է, որ համաշխարհային հանրությունն, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ն, Ուկրաինային փորձագիտկան, տեխնիկական, աջակցություն են ցուցաբերում, օգնություն հատուկ միջոցներով, սակայն անմիջապես ռազմական գործողություններին ակտիվորեն մասնակցել չի կարող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ