News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 01.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 14 ՕԼ 141 համարանիշի ավտոմեքենան Ջաջուռ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը: 
Վթարի հետեւանքով 22-ամյա Ա. Ե.-ն, 23-ամյա Ա. Կ.-ն, 20-ամյա Գ. Կ.-ն, 25-ամյա Մ. Ս.-ն եւ 25-ամյա Գ. Գ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Գյումրիի ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:

Տպել
Ամենաշատ