News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 16-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի  4-րդ թաղամասում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային խմբի մոտակայքում, շուն է ընկել փոսը, ունի վնասվածքներ, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները փոսից դուրս են բերել շանը և տեղափոխել «Վետլայն» շուրջօրյա անասնաբուժական կլինիկա:

Տպել
Ամենաշատ