News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի նահանգապետ, միաժամանակ՝ օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինայի արեւելյան մարզերում գործող դիվերսանտների դեմ պայքարի նոր մեթոդներ է առաջարկել: Նրա տեղակալ Բորիս Ֆիլատովը հայտնել է ֆինանսական պարգեւի չափը նրանց համար, ովքեր իրական պայքար կսկսեն ագրեսորների հետ:

 «Դոնբասի մեր ռուսալեզու եղբայրներ, որ խճճվել եք, կորցրել կողմնորոշումը, վաճառվել եք: Մենք առաջարկ ունենք. Յուրաքանչյուր վերադարձված ատրճանակի համար՝ 1000 դոլար, գնդացրի համար՝ 1500 դոլար, նռնականետի համար՝ 2000 դոլար», –Facebook-ի էջում գրել է Ֆիլատովը:

Ինչ վերաբերվում է  «Ռուսաստանից դիվերսանտներին», ապա նրանց գլուխների համար պարգեւավճարն ավելի բարձր է: 

«Մեր ընդհանուր տարածք ներխուժած եւ եղբայրասպան պատերազմի մեզ դրդել փորձող ցանկացած վարձկանի գլխի համար պարգեւավճարն է 10 000 դոլար: Տեղական իշխանության  յուրաքանչյուր ազատագրված շենքի դիմաց պարգեւավճարն է 200 000 դոլար, – թվարկել է Ֆիլատովը:

Պաշտոնյան նաեւ հավելել է, որ բոլոր մանրամասները, գումարը փոխանցելու վայրը, կապ պահպանելու հեռախոսահամարները  վաղը կհրապարակվեն Ազգային պաշտպանության գրասենյակի հատուկ հաղորդագրությունում, հայտնում է NR2.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ