News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր տեղի ունենալիք «Նախագահ Պուտինի հետ ուղիղ կապին» ընդառաջ ՌԴ ղեկավարն իր նախագահության ողջ ընթացքում ունեցած ամենաբարձր  վարկանիշային գործակցին մոտ հեղինակություն է վայելում: Այս մասին են վկայում Լեւադա-կենտրոնի անցկացրած հարցումները: Գնալով ավելի շատ ռուսաստանցիներ են ասում, որ համակրանքով են վերաբերվում նրան ու ավելի շատ վստահում: Բայց հայրենասիրության այս բռնկումը երկար չի տեւի, զգուշացնում է կենտրոնի փորձագետը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Պուտինի հանդեպ վստահության մակարդակը կտրուկ աճել է: Ամբողջությամբ կամ հիմնականում նրան վստահում է ռուսաստանցիների 71 տոկոսը` այս կամ այն չափով անվստահություն ցուցաբերող 20 տոկոսի դիմաց: Դեռեւս մեկ տարի առաջ վստահողների թիվը 57 տոկոս էր կազմում, մինչ անվստահության մասին 35 տոկոսն էր խոսում, տեղեկացնում է RBKdaily-ն:

Պուտինի վարկանիշի աճը Ղրիմի միակցման հետ է կապված, փաստում է Լեւադա-կենտրոնի փոխտնօրեն Ալեկսեյ  Գրաժդանկինը: Նա հիշեցրել է, որ գործակիցը վերջին անգամ ռեկորդայինի է հասել Վրաստանի հետ հակամարտության ֆոնին` 2008թ. օգոստոս ամսին (ավելի քան 80 տոկոս), որ մինչ այժմ անգերազանցելի է մնում տնտեսության ծանր վիճակի պատճառով: Վստահության վերջին աճը գրանցվել  է  նախորդող մի քանի ամիսներին: Լեւադա-կենտրոնի ավելի վաղ հրապարակած տվյալների համաձայն, եթե փետրվարին հարցվածների ընդամենը 36 տոկոսն է Պուտինին վստահելի քաղաքական գործիչների շարքում հիշատակել, ապա մարտ ամսին արդեն դրանց թիվն արդեն 51 տոկոս է կազմել:

Քաղաքագետ Միխայիլ Վինոգրադովի կարծիքով, ռուսական իշխանությունների համար «դեռեւս պարզ չէ` արժի՞ արդյոք միջընտրական շրջանում պահպանել վարկանիշի գերբարձր ցուցանիշները»: Եթե աճը հայրենասիրական զգացմունքային բռնկման արդյունք է, ապա այն սովորաբար մի քանի շաբաթ է տեւում (ինչպես Սերբիայից եւ Իրաքից հետո` հակաամերիկյան ալիքի ֆոնին), բայց եթե իշխանությունները բարձր գործակցի երկարաժամկետ պահպանման ռազմավարություն ունեն, ապա հասարակությունը նոր քայլերի ականատես կարող է լինել, համոզված է Վինոգրադովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ