News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Քաղաքականությունում զարմանալի երեւույթներ չկան, այնուամենայնիվ, ես լավատես եմ եւ լավատեսորեն եմ տրամադրված Օրինաց երկրի» ճակատագրի հանդեպ, ապրիլի 17-ին լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ՕԵԿ-ի հեռանալը իշխող կոալիցիայից:

Ի պատասխան այն դիտարկմանը, թե ստացվում է`այդ երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունն անարդյունավետ էր, Աշոտյանը նշել է. «Ամեն դեպքում, ես քաղաքական ամուսնալուծության կողմնակից եմ  եւ կարծում եմ, որ անհրաժեշտ է հարգել համատեղ ապրած տարիները: Հետեւաբար,  «Օրինաց երկրին» հաջողություն եմ ցանկանում, շնորհակալություն հայտնում կրթության բնագավառում նախաձեռնությունների եւ համատեղ աշխատանքի համար: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն ի վիճակի է ապահովել քաղաքական գործընթացները եւ, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, կառավարություն ձեւավորել»:

Աշոտյանը հավելել է, որ ցանկացած պարագայում կառուցողական ընդդիմությունը քաղաքական կայունության եւ զարգացման գլխավոր գրավականն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ