News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ՀՀ-ում գիտական կոչումների եւ աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը վերանայելու, նոր իրավական ակտեր մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: 

Համաձայն հրամանի՝ խումբը կղեկավարի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Հանձնարարվել է մինչեւ սույն թվականի  սեպտեմբերի 20-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարին ներկայացնել գիտական կոչումների եւ աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող նոր իրավական ակտերի  նախագծեր:

Տպել
Ամենաշատ