News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը գրանցվել է Instagram-ում եւ Օբամայի հետ «սելֆի» տեղադրել: ԱՄՆ-ի նախագահւ հետ լուսանկարը կես ժամում հավանել է 3,6 հազարից ավելի օգտատեր:

«Ես ընկեր եմ գտել Instargam-ում առաջին «սելֆիի» համար»,-լուսանկարի ներքո գրել է Բայդենը: Սույն նյութը գրելու պահի դրությամբ լուսանկարը հավանել էր 21,8 հազար մարդ:

Փոխնախագահը հրապարակած առաջին լուսանկարում Բայդենը իր աշխատասենյակում է` փաստաթղթերը ձեռքին, իսկ առաջին պլանում դրված են Ray Ban   ակնոցները:

Նշենք, որ Դեմոկրատական կուսակցության անդամ եւ ԱՄՆ-ի 47-րդ փոխնախագահ Ջո Բայդենը 2016 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում նախագահի ամենահավանական թեկնածուն է:

Instagram-ը լուսանկարներ եւ կարճ տեսագրություններ տեղադրելու ծառայություն է: Դրանից օգտվողների թիվն ամբողջ աշխարհում  200 միլիոնի է հասնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ