News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել 55-ամյա Արմենակ Մ.-ն եւ հաղորդում տվել, որ Սարատովկա գյուղի հարակից հանքավայրի տարածքից գողացել են հարվածային 2 մուրճ, 2 ձեռքի մուրճ եւ 10 մ երկարության մալուխ` ընկերությանը պատճառելով մոտ 180.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 29-ամյա Գեւորգ Ք.-ն:

Գողոնը հայտնաբերվել է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Տպել
Ամենաշատ