News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին ՌԴ Պետդուման Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների առկայության պայմաններում երկխոսության վերականգնման անհնարինության մասին ԵԽԽՎ-ի մակարդակով հայտարարություն կքննարկի: Նախաձեռնության անմիջական դրդապատճառը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի վերջին նստաշրջանի ընթացքում Ռուսաստանի` Ղրիմի միակցման առնչությամբ ընդունված բանաձեւն է:

«Պատժամիջոցների առկայության եւ Ռուսաստանի հանդեպ խտրականության դրսեւորման պայմաններում «երկխոսության վերականգնման» վերաբերյալ բոլոր առաջարկություններն անընդունելի են: ԵԽԽՎ-ում պետք  է հասկանան, որ միայն Ռուսաստանի` այդ կազմակերպության գործունեությանը կառուցողական մասնակցության շնորհիվ այն կարող է իր` միջխորհրդարանական համագործակցության` համահավասարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման գաղափարների առաջքաշման համաեվրոպական կենտրոնի դերակատարումն ապահովել: Ցանկացած այլ ճանապարհ քաղաքական փակուղի է տանում»,- ՌԻԱ-Նովոստիի վկաչակոչմամբ, ասվում է հայտարարության տեքստում:

Պետդուման նաեւ բացարձակ անհամաձայնություն է հայտնում Ռուսաստանի հանդեպ` ապրիլի 10-ին ընդունված պատժամիջոցների տեսքով երկակի ստանդարտների եւ խտրականության կիրառման առնչությամբ:

Հիշեցնենք, որ Վեհաժողովը մինչեւ 2014թ. ավարտը ռուսական պատվիրակության անդամներին զրկել է քվեարկելու, ղեկավար մարմինների աշխատանքներին մասնակցելու եւ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ