News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ապրիլի 16-ին, ժամը 02.50-ին, Բյուրեղավան քաղաքի թիվ 19 շենքի դիմացից, թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Վիկտոր Ի.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա բաճկոնի աստառի տակից հայտնաբերվել է թղթե 3 փաթեթ` կանեփանման չորացված զանգվածի պարունակությամբ, իսկ բաճկոնի գրպանից` գաղտնի փականով դանակ:

Նշանակվել են դատաքիմիական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ