News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ  Ուկրաինայում նախագահական ընտրությունների քարոզարշավն ընթանում է անթույլատրելի ձեւաչափով եւ եթե հետագայում էլ այդպես շարունակվի, ռուսական իշխանությունները չեն կարող դրանք լեգիտիմ ճանաչել:

 «Նախագահական մրցավազքը միանգամայն անընդունելի ձեւով է: Եթե հետագայում էլ այդպես շարունակվի, մենք, իհարկե, չենք կարող մայիսի 25-ից հետո կատարվող գործընթացները  լեգիտիմ ճանաչել», - ասել է Պուտինը:

Նախագահը հավելել է, որ Ռուսաստանը չի ճանաչում Կիեւի ներկայիս ղեկավարների լեգիտիմությունը, սակայն չի հրաժարվում շփումներից:

«Մենք իսկապես ներկայիս իշխանությունն ապօրինի ենք համարում, եւ նրանք այդպիսին լինել չեն կարող, նրանք երկիրը կառավարելու համազգային մանդատ չունեն:  Սակայն մենք չենք հրաժարվոմ յուրաքանչյուրի հետ շփումներից», - ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ նախարարական մակարդակով «շփումները բաց են»:

«Մեր նախարարները պահում են կապն ուկրաինացի գործընկերների հետ: Դմիտրի Անատոլիեւիչ Մեդվեդեւը խոսել է Յացենյուկի հետ, Նարիշկինը` Տուրչինովի հետ», - ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ