News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել»-ը (Beeline բրենդ) Հայաստանում IP հեռուստատեսություն է առաջարկել: Լրագրողներին ապրիլի 17-ին Երեւանում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ծառայությունն առաջարկվել է ռուսական SPB TV ընկերության պլատֆորմի հիման վրա:

Առաջին փուլում բաժանորդներին հասանելի կլինի 50-ից ավելի ալիքներով փաթեթ՝ SD եւ HD որակով: Հետագայում ալիքների թիվը նախատեսվում է ավելացնել:  Ստանդարտ փաթեթի գինը  3 հազար դրամ է, տրվում է նաեւ հեռուստացույցին միացվող անհրաժեշտ սարք: Ծառայության դիմաց վճարումը կատարվում է տերմինալներով կամ բանկով:

Փաթեթում ներառված են տեղական ալիքները, ինչպես նաեւ Հայաստանում հայտնի Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի բոլոր խոշոր ալիքները. France 24, Euronews, Discovery, Animal Planet, «ՏԲՆ Ռոսիա», «Ռոսիա 24» եւ այլն: Ըստ SPB TV-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆիլիպովի` բանակցություններ են տարվում մարզական ալիքներ հեռարձակելու իրավունք գնելու ուղղությամբ, որոնք նույնպես կընդգրկվեն բազային փաթեթում: 

«IPTV-ի շուկան բավական արագ է աճում Հայաստանում: Մենք որոշել ենք օգնել այդ ծառայությունները հասանելի դարձնել ոչ միայն խոշոր քաղաքներին, այլեւ  փոքր քաղաքներին եւ գյուղերին, ուր կա «ԱրմենՏել»-ը: SPB TV-ն, որի հիման վրա է գործելու ծառայությունը, փորձարկվել է  բազմաթիվ երկրների կողմից, մենք աշխատում ենք գրեթե ողջ աշխարհում», - հայտարարել է նա:

«Շնորհակալություն SPB TV-ին, որոնք օգնեցին ծառայությունը հասանելի դարձնել ոչ միայն Երեւանում եւ խոշոր քաղաքներում, այլեւ ամենուր, ուր կա  Beeline-ը, իսկ մենք կանք նաեւ փոքր քաղաքներում եւ գյուղերում:  Այս առումով ներդրումները կարելի է սոցիալական անվանել,  եւ մենք իրակնացրինք դրանք, քանի որ կարեւոր ենք համարում մեր բաժանորդների համար», - հայտնել է Պյատախինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ