News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքի ճակատագրով մտահոգված եւ հայրենիք վերադառնալու վճռականությամբ լի մի խումբ քեսաբահայեր «Քեսաբ» երիտասարդական միությունն են ստեղծել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նախաձեռնողական խմբի անդամներից մեկը` Հակոբ Քորթմոսեանը:

Միությունը նպատակ ունի բոլոր հնարավոր միջոցներով օգնություն ցուցաբերել Քեսաբի վերականգնմանը եւ քեսաբահայերին` հայրենի հող վերադառնալու համար: Այդ առիթով նրանք ողջ հայությանը, եւ մասնավորապես` քեսաբահայերին ուղղված կոչ են հրապարակել, որտեղ հանուն ջանքների միավորման եւ միացյալ գործողությունների իրականացման համագործակցություն սկսելու մասին է խոսվում:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Սիրիայի Քեսաբ քաղաքը, որտեղ հիմանականում հայեր եւ ալավիտներ են ապրում, զանգվածային զինված հարձակման էր ենթարկվել երկրի ընդդիմության ավազակային խմբավորումների կողմից: Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ Սիրիայի էին ներխուժել Թուրքիայի տարածքից: Քեսաբի բնակչության մեծ մասը Լաթաքիա է տարհանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ