News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-ին Wall Street Journal պարբերականում հրապարակված խմբագրական հոդվածում ցավով նշվում է, որ Ուկրաինայում ծավալված իրադարձություններով պայմանավորված «սառը պատերազմի» նոր տարբերակն իր նախադեպից ոչ շահեկանորեն` մասնակից լիդերների  քաղաքական տրամաչափով է տարբերվում: «Ամերիկայի ձայնը» հրապարակումից մի քանի կարեւոր հատվածներ է բերում:

«Մենք մոտենում ենք Պուտինի նախանշած սցենարով ընթացող ուկրաինական իրադարձությունների հանգուցալուծմանը:  Արեւմուտքը չի կորցրել Ուկրաինան, մի անկախ երկիր` 45 մլն բնակչությամբ, այլ բախտի քմահաճույքին է թողել այն: Ինչպես երկու օր առաջ մեր թերթն էր գրել, «Սպիտակ տունը հավաստել է, որ Ուկրաինային ինքնապաշտպանության համար ծայրահեղ բնույթի օգնություն տրամադրելու պլաններ չունի» եւ ընդամենը չոր սննդի տեսքով օժանդակությամբ է բավարարվել: Մեկնաբանելով ստեղծված իրադրությունը, Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել էր. «Ուկրաինայի իշխանությունն ինքն է պատասխանատու երկրում կարգուկանոնի հաստատման համար»:

Հետաքրքիր զուգադիպությամբ, այս շաբաթ ամբողջ աշխարհի ծխականները պատմություններ են լսում պոնտացի Պիղատոսի մասին:

Այն, որ Ուկրաինայի` Ռուսաստանին կրկնակի հպատակեցման պատմական հետեւանքներն, ըստ էության, ԱՄՆ ներկայիս նախագահի համար աբստրակցիայի ոլորտից են, զարմանք չի հարուցում: Մինչեւ բոլորովին վերջերս Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մայքլ Մաքֆոլը այդ հակամարտությունը «սառը պատերազմ 2.0» էր անվանում:

Բայց դա նաեւ «սառը պատերազմ 1.0»-ի էության ըմբռնում է ենթադրում:

Երբ 1956թ. խորհրդային տանկերը Հունգարիա մտան, Բարաք Օբաման դեռ չէր ծնվել: Նա ընդամենը 7 տարեկան էր, երբ սովետները 1968թ. Չեխոսլովակիա ներխուժեցին:

Ուկրաինայի համար ճակատամարտն իր ավարտին է մոտենում Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում եւ որ ամենազարմանալին է` «սառը պատերազմի» սկզբանական տարբերակի արդյունքում երկու մասի բաժանված Բեռլինում տիրող բացարձակ անտարբերության մթնոլորտի պայմաններում:

1947թ. դեմոկրատ նախագահ Հարրի Թրումենը, դաշնակիցների հետ միասին, օդային կամուրջ էր կազմակերպել, որի շնորհիվ հնարավոր դարձավ մեկ տարի շարունակ սովետների կողմից օկուպացված, մեկուսացման մեջ գտնվող Բեռլինին աջակցություն ցուցաբերել:

Բեռլինի օդային կամուրջը ճեղքեց շրջափակումը: Բայց ներկայիս արեւմտյան լիդերներից եւ ոչ մեկը նման արարքի ընդունակ չէ:

«Սառ պատերազմի» ավարտից հետո ամերիկյան նախագահներն այլեւս Արեւմուտքի լիդերը չեն հանդիսանում: Վլադիմիր Պուտինն այժմ համոզված է, որ 2014թ. Միացյալ Նահանգները եւ Արեւմտյան Եվրոպան բնակեցված են հաստափոր ու եսակենտրոն մարդկանցով, որոնք ուղղակի ի վիճակի չեն հայացքները շեղել իրենց այֆոններից` եվրոպական երկրներից մեկի կողմից մյուսի հափշտակումը տեսնելու համար: Եվ իրոք, այս ամենը նման է «սառը պատերազմ 2.0»-ի, բայց միայն տեսախաղի տարբերակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ