News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը այս տարվա առաջին եռամսյակում գազի արտահանումը կրճատել է 33 տոկոսով: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրի վիճակագրական կոմիտեի տվյալները, արտահանումից ստացված եկամուտը կրճատվել է 48,97 տոկոսով:

Ադրբեջանական գազի արտահանման գինը առաջին եռամսյակում կազմել է միջինը 177,65 դոլար, իսկ նախորդ տարի այն կազմել է 229 դոլար:

Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով՝ Ադրբեջանից նավթի արտահանումն առաջին եռամսյակում կրճատվել է 5 տոկոսով: Առաջին հերթին դա կապված է BP-ի կոնսորցիումի կողմից շահագործվող հանքավայրերում նավթի արդյունահանման անկման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ