News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ ստիպված չի լինի օգտվել  խորհրդարանի կողմից իրեն տրամադրված իրավունքից եւ Ուկրաինայում օգտագործել Զինված ուժերը:

«Ես հիշեցնում եմ, որ ՌԴ Դաշնության խորհուրդը նախագահին Զինված ուժերը Ուկրաինայում օգտագործելու իրավունք է ընձեռել: Շատ մեծ հույս ունեմ, որ ստիպված չեմ լինի օգտվել այդ իրավունքից եւ որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով կհաջողվի լուծել ուկրաինայի ներկայիս բոլոր սուր, եթե չասենք՝ ամենասուր խնդիրները», - «ուղիղ գծի» ընթացքում հայտարարել է  Պուտինը:

Պուտինը կարծում է, որ Ռուսաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի օգնի Ուկրաինայի արեւելյան շրջանների բնակիչներին` պաշտպանելու իրենց իրավունքները:  «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի օգնենք այդ մարդկանց` պաշտպանել իրենց իրավունքները եւ ինքնուրույն որոշել իրենց ապագան: Հենց դրա համար էլ մենք կպայքարենք», - ասել է նախագահը:

Պուտինը կարծում է նաեւ, որ Կիեւում պետական հեղաշրջում էր տեղի ունեցել` այդ բառի դասական իմաստով:

«Ինչու դա արվեց, ինչու գործեցին այդքան ոչ մասնագիտական, այդքան հիմար, եւ երկիրը այսպիսի իրավիճակի հասցրին, չեմ հասկանում: Եվ ոչ ոք էլ պատասխան չունի», - ընդգծել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ