News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ղեկավարությանը մեկ ամիս ժամանակ է տվել այս տարվա ընթացքում ռուսական գազի դիմաց պատքի մարումն սկսելու համար: Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր՝ ապրիլի 17-ին, «ուղիղ կապի» ընթացքում:

Եթե իրավիճակը չլուծվի, Պուտինը խոստանում է անցում կատարել կանխավճարների համակարգի, ընդ որում Ուկրաինան գազ կստանա ճիշտ այնքան, որքան կվճարի նախապես:

Հիշեցնենք, որ արդեն հաղորդվել էր, որ ապրիլի 9-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Գազպրոմ»-ը պետք է առայժմ ձեռնպահ մնա գազի դիմաց կանխավճարների պահանջից, թեեւ դա նախատեսված է Ուկրաինայի հետ կնքած պայմանագրերով: Նրա խոսքով՝ նման միջոցառումներ պետք է ձեռնարկել միայն այն դեպքում, եթե Ուկրաինան հրաժարվի խորհրդակցություններ անցկացնելուց:

Նշվում է, որ մարտին Ուկրաինան չի վճարել գազի դիմաց, որի հետեւանքով 525 մլն դոլարի պարտք է կուտակվել: Ընդհանուր առմամբ, ռուսական գազի դիմաց Կիեւի պարտքը կազմում է 2,2 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ