News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանը պակասեցրել է հարստացված ուրանի պաշարների կեսը, որը կարող է օգտագործվել ատոմային ռումբ ստեղծելու համար, ասվում է ԱԷՄԳ-ի զեկույցում, հայտնում է «Ռոսբալտը»:

Այդպիսով, Թեհրանը սկսել է կատարել  իր պարտավորությունները` Իրանի միջուկային խնդրի   կարգավորման շրջանակներում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, որ Իրանն այնքան միջուկային նյութեր ունի, որը թույլ կտա ատոմային ռումբ ստեղծել արդեն առաջիկա երկու ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ 2013 թ. աշնանը Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» պատմական համաձայնություն էին կնքել` Ժնեւի բանակցությունների արդյունքում:  Իրանը համաձայնել էր 5% -ից ավելի չհարստացնել ուրանը եւ մինչեւ 20% հարստացված ուրանը նվազեցնել 5%-ից ցածր ցուցանիշի: Իրանը նաեւ չի հաստատի հավելյալ ցենտրիֆուգներ եւ կհրաժարվի ուրանի հարստացման նպատակով նոր օբյեկտների կառուցումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ