News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախքան Հայաստանի վրա Ռուսաստանում քաղաքացիության մասին օրենքում  փոփոխությունների ազդեցության վերաբերյալ կանխատեսումներ անելը, հարկավոր է  սպասել դրա ուժի մեջ մտնելուն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: 

Ըստ նրա` օրենքն ուժի մեջ մտնելուց հետո որոշ ժամանակ անց հետազոտություն կանցկացվի` կան արդյոք նոր փոփոխություններ միգրացիոն հոսքերում, թե ոչ: Ի պատասխան  հարցին, թե, այնուամենայնիվ,  սպառնալիք կա արդյոք Հայաստանի համար,  Եգանյանը նշել է, որ եթե քաղաքացիություն ստանալն ուղեկցվի մշտական բնակության վայրը փոխելու հետ, ապա դա իսկապես սպառնալիք կլինի: «Միգրանտը չի փոխում քաղաքացիությունը, տվյալ դեպքում խոսքը քաղաքացիությունը եւ բնակության վայրը փոխելու մասին է, դա, իհարկե, բացասաբար  կազդի Հայաստանի վրա: Դա կդառնա արտագաղթին նպաստող գործոն»:

Հիշեցնենք,  Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ էր  մտցրել քաղաքացիության մասին օրենքում, որը ռուսախոս հայրենակիցների համար հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ