News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպացի առաջնորդները անգամ տանն են շշուկով խոսում՝ վախենալով ԱՄՆ-ի գաղտնալսումներից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 «Դժվար է պայմանավորվել եվրոպացի առաջնորդների հետ, որոնք անգամ տանն են շշուկով խոսում՝   վախենալով ԱՄՆ-ի գաղտնալսումներից», - «ուղիղ գծի» ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը եվրոպական երկրներին առաջարկել է միասին կառուցել  մեծ Եվրոպա` Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ, որպեսզի չվերածվեն մանր խաղացողների, որոնցից ապագայում ոչինչ կախված չի լինի:

«Ես բազմիցս այդ մասին ասել եմ, որ պետք է ձգտել մեծ Եվրոպա ստեղծել` մեծ Եվրոպա` Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ: Եթե մենք դա անենք, մենք հնարավորություն կունենանք աշխարհում արժանի տեղ զբաղեցնել: Եթե այլ ուղիով գնանք, սկսենք պառակտել Եվրոպան, եվրոպական արժեքները, Եվրոպայի ժողովուրդներին,  զբաղվենք անջատողականությամբ, ապա բոլորս աննշան, անհետաքրքիր խաղացողներ կդառնանք, եւ ոչ մի ազդեցություն չենք ունենա համաշխարհային, նույնիսկ մեր սեփական զարգացման վրա», - ասել է Ռուսաստանի նախագահը` պատասխանելով այն հարցին, թե «ապագայում ինչպիսի Եվրոպայում մենք կապրենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ