News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսը սկսվել է անակնկալ ֆլեշմոբով. նվագախումբը կատարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ազդանշան-մեղեդին (Jingle)

«Ի դեմս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, երկիրն ունի կայացած, ձեւավորված հանդիսատես ունեցող անսամբլ, որը հասցրել է մասնակցել տարբեր փառատոնների եւ արդեն կատարողական զգալի փորձ է կուտակել՝ ստեղծելով տարբեր շրջանների եւ ոճերի ստեղծագործությունների ընդգրկուն նվագացանկ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է աջակցել խոստումնալից նվագախմբին՝ հայ երաժիշտների սահուն սերնդափոխությունն ու երաժշտական հարուստ ավանդույթների փոխանցումն ապահովելու նպատակով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ նվագախումբը հնարավորություն է ունեցել համագործակցել ժամանակակից երաժշտական աշխարհի մեծ վարպետների հետ եւ հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացնել եւ՛ Հայաստանում, եւ՛ երկրի սահմաններից դուրս: Այս համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել նորարարական ծրագրեր: Մասնավորապես` Hollywood Non-Stop համերգաշարը, որի շրջանակներում Երիտասարդականը հայ հանդիսատեսին է ներկայացրել հոլիվուդյան հայտնի ֆիլմերի կինո երաժշտություն՝ ժամանակակից մշակումներով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորել է նաեւ նվագախմբի` մարտի 17-ից 24-ը կայացած հերթական հյուրախաղը: Գլխավոր գործընկերոջ շնորհիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Ալ Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Սա մեծ իրադարձություն էր հայկական իրականության համար, քանի որ փառատոնի 20-ամյա պատմության մեջ առաջին անգամ որպես պաշտոնական նվագախումբ է ներկայացել հայաստանյան նվագախումբը: Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդականը համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի, Ջանլուկա Մարչիանոյի, Անտոնիո Մենեսեսի եւ այլոց մասնակցությամբ հանդիսատեսին է ներկայացրել դասական երաժշտության լավագույն օրինակներ:

Տպել
Ամենաշատ