News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում հոգեւոր երաժշտության համերգ կկայանա՝ նվիրված Սուրբ Զատկին: Համերգը կկայանա ապրիլի 22-ին, ժ. 15:00-ին՝ «Մոսկվայի տանը»:

NEWS.am-ին «Մոսկվայի տան» մամուլի ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը հայտնեց, որ ելույթ կունենա պետական կամերային «Հովեր» երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախումբը՝ Րաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ:

Հայկական երգչախմբերը կկատարեն ռուս, հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Իսկ համերգի ավարտին բոլոր հյուրերին սպասվում է զատկի տոնական հյուրասիրություն: Մուտքն ազատ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ