News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միայն կառավարության ձեւավորումից հետո կարելի է խոսել քաղաքական ուժերի դիրքորոշումների մասին: NEWS.am-ի հարցին՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո ինչ կփոխվի ԲՀԿ-ի մոտեցումներում, այսպիսի պատասխան տվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

«Դեռ վաղ է քաղաքական ուժերի մոտեցումների մասին խոսելը: Կառավարության ձեւավորումից հետո արդեն հստակ կլինի քաղաքական որոշ ուժերի դիրքորոշումները»,- ասաց նա:

Անդրադառնալով «հրաշալի քառյակին»՝ պատգամավորը նշեց, որ նրանց գործողությունները պետք է գնահատեն հենց իրենք եւ հասարակությունը:

Ինչ վերաբերվում է Հովիկ Աբրահամյանին եւ նոր ձեւավորվող կառավարությանը, ապա «Ազատ դեմոկրատներ»-ն ունի իր հստակ դիրքորոշումը:

«Կառավարության փոփոխությունը տեղի չի ունեցել այն պատճառով, որ լուծվեն քաղաքացիների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, իհարկե, որը չի նշանակում, որ նոր ձեւավորվող կառավարությունը չի կարող այդ խնդիրները լուծել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Ապրիլի 14-ին ՀՀ նախագահը Հովիկ Աբրահամյանին ներկայացրել է կառավարությանը:

Տպել
Ամենաշատ