News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պոդոլսկի մոտ երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը Մոսկվայի Տրոիցկի դատարանում ընդունել է իր մեղքը:

Մեղքի ընդունման մասին նա հայտարարել է գործի ըստ էության քննման ժամանակ: Ընդ որում, Հարությունյանը հերքել է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մասին ներկայացված մեղադրանքը:

Նա ռուսերեն «այո» եւ «ոչ» է ասել` ի պատասխան դատավորի` մեղադրական կետերն ընդունելու վերաբերյալ հարցերի: Մեղադրյալը հրաժարվել է մեղադրական եզրակացության ողջ թարգմանությունը լսել` թարգմանչի միջոցով տեղեկացնելով, որ ներկայացված մեղադրանքների էությունն իր համար պարզ է, հաղորդում է Ինտերֆաքսը:

Համաձայն դատախազի կողմից հրապարակված եզրակացության, Հարությունյանը մեղադրվում է նրանում, որ «նախօրոք իմանալով արգելակման համակարգի անսարքության մասին, որի պատճառով տվյալ տրանսպորտային միջոցի անվտանգ շահագործումը հնարավոր չի եղել», խաչմերուկում ճանապարհային երթեւեկության կանոն է խախտել:

Դատախազության կարծիքով, մեղադրյալը «չի ստուգել եւ չի ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկական անվտանգությունը», ապա նաեւ ավտոմեքենան թույլատրելի կշիռը գերազանցող կոպիճի չափաքանակով է բեռնել, իսկ երկրորդական ճանապարհի ելքին` երթեւեկության մի քանի կանոն խախտել: 

Մասնավորապես, Հարությունյանը չի զիջել ճանապարհը առաջնահերթություն ունեցող տրանսպորտային միջոցին եւ հակընթաց երթեւեկության գոտի ելնելով` բախվել է ավտոբուսի հետ: Մինչ այդ Հարությունյանի կողմից իրականացված շրջադարձի արդյունքում ԿԱՄԱԶ-ը կտրուկ թեքվել է`կորցնելով ձախ անվադողերի շփումը մակերեւույթի հետ, ինչի արդյունքում թափքին բեռնված կոպիճը թափվել է ավտոբուսի ուղեւորների վրա:

Բացի այդ, տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո, փաստաթղթերի ստուգման ժամանակ, Հարությունյանը մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակցին ներկայացրել է կեղծ փաստաթղթեր: Ըստ էության, նա ՌԴ տարածքում աշխատելու իրավունք չի ունեցել:

Դատական գործընթացին մասնակցում են 47 տուժածներից 29-ը, ինչպես նաեւ 44 վկա, այդ թվում` մեկ անչափահաս:

ՀՀ 46-ամյա քաղաքացին երկու եւ ավելի անձանց մահվան ելքով ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ է մեղադրվում: 

Հիշեցնենք, որ ՃՏՊ-ի արդյունքում ստացված վնասվածքներից մահացել էր 18 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ