News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվան պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել կապված Կիեւի որոշման հետ թույլ չտալ Ուկրաինա մուտք գործել արական սեռի ներկայացուցիչ ՌԴ քաղաքացիներին:

«Ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինական կողմն անհապաղ պաշտոնապես պարզաբանի քայլերը, որոնք ձեռնարկվում են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության կողմից: Կիեւից  համապատասխան տեղեկություններ ստանալուց հետո կդիտարկվեն պատասխան հնարավոր միջոցառումներ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ապրիլի 17-ին Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության Օդեսայի սահմանապահ ջոկատում  տեղի ունեցավ հանդիպում ռուս ավիափոխադրողների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում «Օդեսայի օդանավակայանի» սահմանապահ ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ ապրիլի 17-ից դադարեցվել է Ուկրաինայի պետական սահմանին Ռուսաստանի՝ 16-ից 60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Նմանատիպ տեղեկություն են հաղորդել ռուսական ավիափոխադրողների ներկայացուցիչներին Կիեւի(«Բորիսպոլ»), Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի օդանավակայաններում: Ընդ որում, ուկրաինացի սահմանապահները վկայակոչել են Ուկրաինայի պաշտպանության եւ ազգային անվտանգության Խորհրդի եւ ՈւԱԾ ինչ-որ փակ հրահանգ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ