News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է կառավարությունում  հանդիպում կազմակերպել Երեւանի Ֆիրդուսի եւ Բուզանդի փողոցներիի բնակիչների հետ, ում առանձնատները խլվել են գերակա շահի անվան տակ։ Այդ մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Սովարականի պես,  բնակիչները հավաքվել էին ՀՀԿ գրասենյակի առջեւ՝  կուսակցության Գերագույն մարմնի նիստից առաջ՝ իրենց խնդիրը բարձրաձայնելու։ Ոստիկանները նրանց թույլ չէին տալիս մոտտենալ ՀՀԿ-ի շենքի մոտ հավաքված պատգամավորներին եւ պատշոնյաներին։ Երբ ՀՀԿ-ի շենքի շքապատշգամբում հայտնվեցին մի քանի հանրապետականներ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ  Սահակյնաը, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը եւ այլք, ցուցարարների մոջ բուռն վրդովմունքի ալիք բարձրացավ, նրանք հանրապետականներին սկսեցին հանդիմանել։

Հովիկ Աբրահամյանի հետ ցուցարարները հանդիպեցին կառավարության ենամուտքի մոտ, վերջինս հեռախոսահամար խնդրեց, խոստացավ հանդիպել վաղը եւ հաջորդ օրը կառավարությունում եւ քննարկել իրենց խմնդիրները։

Լրագրողների հարցը՝ առաջին անգամ է ծանոթանում խնդրին Հովիկ Աբրահամյանը թողեց անպատասխան եւ մտավ ՀՀԿճի գրասենյակ։

Տպել
Ամենաշատ