News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը գաղտնի քվեարկությամբ պաշտպանել է վարչապետ Էրդողանի թեկնածությունը հուլիսին ուղղակի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդում է «Reuters»-ը՝ վկայակոչելով կուսակցությունում առկա աղբյուրներին:

Քվեարկությունն անցկացվել է որպես ոչ պաշտոնական տեստավորում կուսակցության աջակցության մակարդակում որպես նախագահության թեկնածու:

Կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ քվեարկել են «Արդարության եւ զարգացման» 300 անդամներ: Կուսակցության միայն մի փոքր մաս է ենթադրում, որ Էրդողանը չպետք է մասնակցի նախագահական մրցապայքարին, քանի որ սպասվում են լուրջ իրադարձություններ եւ նրա ղեկավարությունը ինչպես երբեք տեղին կլինի:

Նշենք, որ այն դեպքում, եթե Էրդողանը գերադասի նախագահական մրցապայքարը, նա պետք է թողնի կուսակցության ղեկավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ