News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հնդկական Ինդաուր քաղաքի բնակիչները որոշել են հարսանիքի հանդիսավոր արարողություն կազմակերպել Գանգա կովի եւ Պրակաշ անունով ցլի համար: Արարողության համար վճարել են տեղացի 5 հազար ֆերմերներ, որոնք հուսով են, որ սրբազան կենդանիների ամուսնությունը կփրկի իրենց անբերրիությունից, հաղորդում է Mirror-ը:

Սնահավատ հնդիկներին կովի եւ ցլի ամուսնությունն արժեցել է 1 միլիոն ռուփի (17 հազար դոլար): Գանգայի սեփականատեր Գոպալ Պատվարին հայտնել է, թե տոնը կփրկի մերձակա հողատարածքները «տարերային աղետներից»։

Հարսանիքի նախապատրաստումը տեւել է երկու ամիս, իսկ դրան մասնակցել է մի քանի հազար մարդ: Արարողությունից հետո հարսանիքը սահուն վերածվել է դիսկոտեկի, դրա համար նույնիսկ դիջեյ էր ժամանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ